Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեն Քարսոնը առաջ է անցնում Դոնալդ Թրամփից

Բեն Քարսոնը առաջ է անցնում Դոնալդ Թրամփից
28.09.2015 | 10:46

NBC News հեռուսատալիքի և Wall Street Journal թերթի հարցումների արդյունքները վկայում են, որ հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կորցնում է նախագահական քարոզարշավի առաջատարի կարգավիճակը. նրա հնարավորությունները գրեթե հավասարվել են աֆրոամերիկացի նեյրովիրաբույժ Բեն Քարսոնին` 21 %-ը 20 %-ի դիմաց: Քարսոնը ուլտրաաջ Tea Party շարժման ակտիվիստ է և խստորեն քննադատում է ժամանակակից Ամերիկան` համեմատելով նացիստական Գերմանիայի հետ: Հայտնի նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը 29 տարի ղեկավարել է Բալթիմորի Ջոն Հոթքինսի անվան հիվանդանոցի մանկական նեյրովիրաբուժական բաժանմունքը: Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քարլի Ֆիորինան և Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն հավաքել են 11 %, իսկ նույն նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը` 7 %, Օհայոյի նահանգապետ Ջոն Կասիչը` 6 %, Տեխասի սենատոր Թեդ Քրուզը` 5 %: Մնացած թեկնածուները չեն անցել 3 %-ը: Դեմոկրատների մեջ Հիլարի Քլինթոնին մոտենում է Վերմոնտ նահանգից հրեա սենատոր Բերնի Սանդերսը: Եթե հունիսին Քլինթոնը հավաքել էր 60 %, այսօր ունի միայն 42 %, իսկ Սանդերսը ստացել է 35 % ձայն: Փոխնախագահ Ջո Բայդենը, որ դեռևս չի հայտարարել իր մասնակցության մասին, ունի է 17 % աջակցություն: Դեմոկրատ մյուս թեկնածուները ստացել են 1 %-ից պակաս ձայներ: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 20-24-ին, մասնակցել են դեմոկրատների 256 և հանրապետականների 230 կողմնակիցներ:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ