Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրով. «Կարող ենք ավելին անել ղարաբաղյան գործընթացում»

Սերգեյ Լավրով. «Կարող ենք ավելին անել ղարաբաղյան գործընթացում»
28.09.2015 | 12:44

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումների որոնման և արդեն ձեռք բերված լուծումների իրականացման գործընթացին՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացելով համանախագահների հետ հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ ստուգելու ժամացույցները և համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի, առաջ շարժվելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- ասել է Լավրովը: «Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը նվիրված է այդ գործընթացին՝ խոսենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, կամ էլ Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ