Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինն իշխանության գտնվելու ժամկետի մասին՝ «ամեն ինչ կախված կլինի իրավիճակից»

Պուտինն իշխանության գտնվելու ժամկետի մասին՝ «ամեն ինչ կախված կլինի իրավիճակից»
29.09.2015 | 20:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանության լինելու իր ժամկետը չի հակասի Սահմանադրությանը, սակայն վստահ չէ, որ ամբողջությամբ կօգտվի սահմանադրական իրավունքից: Դա կախված կլինի երկրում և աշխարհում կոնկրետ իրավիճակից և իր տրամադրությունից։ «Թե որքան երկար՝ կախված է երկու հանգամանքից: Առաջինը, իհարկե, այն է, որ կան Սահմանադրությամբ նախատեսված օրենքներ, և դրանք հաստատ չեմ խախտի: Բայց ես համոզված չեմ, որ պետք է ամբողջությամբ օգտվեմ սահմանադրական իրավունքներից: Դա արդեն կախված կլինի երկրում, աշխարհում կոնկրետ իրավիճակից և իմ սեփական տրամադրությունից»,- պատասխանել է Պուտինն ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հարցին, թե որքան երկար է նա ցանկանում մնալ իշխանության։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ