Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

POLITICO. «Օբաման ու Պուտինը ոչ միայն աշխարհաքաղաքական մրցակիցներ են, այլև իրար տանել չեն կարողանում»

POLITICO. «Օբաման ու Պուտինը ոչ միայն աշխարհաքաղաքական մրցակիցներ են, այլև իրար տանել չեն կարողանում»
30.09.2015 | 10:44

Կաշկանդված կենաց, խուսափողական հայացքներ, չորուցամաք ձեռքսեղմում. ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ոչ միայն աշխարհաքաղաքական մրցակիցներ են, այլև երկու մարդ, որ իրար պարզապես տանել չեն կարողանում՝ գրում է ամերիկյան POLITICO պարբերականի արտաքին քաղաքականության հարցերով առաջատար թղթակից Մայքլ Քրոուլին: Դա առավել ակնհայտ դարձավ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպված լանչի ժամանակ, երբ Օբաման ու Պուտինը շատ կաշկանդված նստել էին իրար կողքի, հետո էլ 90- րոպեանոց անձնական հանդիպում էին անցկացրել, որը ոչ մի առաջխաղացում չէր ապահովել նրանց հիմնական տարաձայնությունները հարթելու տեսակետից: «Պուտինն այս հանդիպումը գործնական ու անկեղծ» է անվանել: Հետո հայտարարել է, որ Օբաման էր ձգտում հանդիպման (քաղաքական արժանապատվության խնդիր է), սակայն Սպիտակ տունը ջերմեռանդորեն ժխտում էր դա»,- գրում է Մայքլ Քրոուլին:
Հոդվածում նշված է, որ, ոմանց գնահատականով, Պուտինը կարողացել է «գողանալ շոուն» ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70- րդ նստաշրջանի մեկնարկին: Նստաշրջանը կարող էր կենտրոնացնել իր ուշադրությունը ուկրաինական իրադարձությունների վրա, բայց զգալի չափով պտտվում էր Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի շուրջ: Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է. «Մարդկանց հետ հարաբերությունների տեսակետից ՝ Պուտինը մի շարք հոյակապ օրեր անցկացրեց: Բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ է մտադիր ասել Պուտինը, ու մենք բոլորս խոսում էինք Սիրիայի մասին»,- շեշտում է հոդվածագիր Մայքլ Քրոուլին:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ