Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ

Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ
01.10.2015 | 19:06

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մերժել է թուրքական կողմի՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։ Թուրքական Nokta պարբերականը գրում է, որ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախկին պատգամավոր Լյութֆու Թյուրքանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, այդ պատճառով ԱՄՆ է մեկնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ «ՄԱԿ-ի ասամբլեային մասնակցում էին բոլոր երկրների նախագահները, իսկ Թուրքիան, որը ապաստանել է 2,5 մլն սիրիացի փախստականի, ներկայացնում էր վարչապետը։ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձել է բոլոր ճանապարհները՝ կազմակերպելու Օբամա-Էրդողան հանդիպումը, սակայն Օբաման կտրուկ հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ»,- ասել է Լյութֆու Թյուրքանը։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ