Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը հույս ունի Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ փոխգործակցության մեխանիզմ ստեղծել

Պուտինը հույս ունի Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ փոխգործակցության մեխանիզմ ստեղծել
02.10.2015 | 14:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը համակարգելու առումով, կավարտվի փոխգործակցության մշտական մեխանիզմի ստեղծմամբ: Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստում Պուտինը մատնանշել է Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցների որոշ հաղորդագրությունների հավաստի չլինելը։
Նրա խոսքով, Սիրիայում ռուսական ինքնաթիռների օդ բարձրանալուց հետո հայտնված տեղեկությունը՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, արժանահավատ չէ։ «Հենց այդ պատճառով էլ այժմ մենք կապեր ենք հաստատում մեր հատուկ ծառայությունների ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների, ռազմական նախարարությունների՝ ՌԴ ՊՆ-ի ու Պենտագոնի միջև։ Այդ աշխատանքները հիմա իրականացվում են, և հույս ունեմ, որ կավարտվեն մշտապես գործող մեխանիզմի ստեղծմամբ»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ