Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանը փոքր երկիր է՝ մեծ սրտով և մեծ իղձերով

Վրաստանը փոքր երկիր է՝ մեծ սրտով և մեծ իղձերով
02.10.2015 | 21:26

«Վրաստանը փոքր երկիր է՝ մեծ սրտով և մեծ իղձերով»,- ՄԱԿ-ում այսպես սկսեց իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ Վրաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Մեր տեսլականը հստակ է, մեր ապագան՝ պայծառ»,- ասել է նա։ Մեջբերելով Համաշխարհային բանկի համապարփակ զեկույցում Վրաստանի արձանագրած նշանակալից առաջընթացը տարբեր ոլորտներում՝ Ղարիբաշվիլին նշեց, որ Վրաստանը ժամանակակից, դինամիկ զարգացող և ժողովրդավար երկիր է՝ հավատարիմ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատությանը, ժողովրդավարական արժեքներին։ Դրական ձեռքբերումները նշելով հանդերձ՝ նա ընդգծեց, որ անվտանգության ոլորտում Վրաստանը դեռ մարտահրավերների է հանդիպում՝ ի դեմս Ռուսաստանի։ «Ռուսաստանի Դաշնությունը, այսպես կոչված, սերտ ինտեգրման համաձայնագրեր է ստորագրել Սուխումի և Ցխինվալի հետ և նախկինի պես շարունակում է մեր երկրի ինքնիշխանության խախտումը, սողացող օկուպացիան և միջազգային իրավունքի անտեսումը։ Չնայած այս ամենին, մենք փորձում ենք Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատել», - ասաց Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կառուցողական քայլեր է անում՝ փորձելով խթանել առևտուրը, տրանսպորտային հաղորդակցությունը, տուրիզմը, բոլոր ոլորտները, որտեղ կարելի է համագործակցել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կառուցվել մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին»,- շեշտեց Վրաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը ի վերջո կկատարի միջազգային պարտավորությունները և կդառնա միջազգային հանրության պատասխանատու անդամ։ «Միաժամանակ ես ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել մեր ամուր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց Ղարիբաշվիլին։

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ