ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
03.10.2015 | 13:21

«Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ