Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են

Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են
04.10.2015 | 19:59

Ղրղզստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, 120 մանդատների համար պայքարում է 14 կուսակցություն: Ղրղզստանի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը ասել է, որ ընտրողների 3-5 տոկոսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, քանի որ առաջին անգամ քվեարկությունն անցկացվում է կենսաչափական նույնականացման քարտերով: Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել էր, որ երկրի 2374 ընտրատեղամասերից 52-ում տեղադրված քվեարկության ավտոմատ համակարգերը չեն գործում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ստացվել են ընտրակաշառքների վերաբերյալ բողոքներ, սակայն տեղում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները նշել են, որ «լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացել»:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ class="footer-right"> .