Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտնի է դարձել, որ Եվրոպան ու Թուրքիան համատեղ ծրագիր են կազմել՝ կանխելու ներգաղթյալների հոսքին Եվրոպա: RBC-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Եվրահանձնաժողովի կազմած ծրագրով՝ Հունաստանի ու Թուրքիայի առափնյա ծառայությունները համատեղ հսկելու են Էգեյան ծովի արևելյան մասը և վերադարձվելու են ներգաղթյալները, երբ փորձեն Թուրքիայից ԵՄ-ի երկրներ անցնել: Այս տարի Էգեյան ծովով Եվրոպա է ներթափանցել 350 հազար փախստական, թուրքական առափնյա ծառայությունը կարողացել է խոչընդոտել 50 հազարի մուտքը: ՄԱԿ-ի կանխատեսմամբ` 2015-2016- ին Միջերկրական ծովով Եվրոպա է մուտք գործելու 850 հազար ներգաղթյալ: