Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Խոսեց նաև Զբիգնև Բժեզինսկին

Խոսեց նաև Զբիգնև Բժեզինսկին
06.10.2015 | 14:39

Սիրիայում Ռուսաստանի գործողությունը սպառնալիքի տակ է դրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հեղինակությունը՝ գրել է ամերիկացի քաղաքագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին Financial Times-ում:
«Խաղաքարտի վրա է ինչպես ամբողջ տարածաշրջանի ապագան, այնպես էլ ԱՄՆ-ի հեղինակությունը Մերձավոր Արևելքի երկրների շրջանում»,- նշել է նա: Բժեզինսկու կարծիքով՝ իրադարձությունների սրընթաց զարգացումը Վաշինգտոնին միայն մեկ հնարավորություն է թողնում՝ պաշտպանելու իր շահերը, այն է՝ Մոսկվային հասկացնել, որ պետք է դադարեցնի գործողությունը և հրաժարվի ռազմական գործողություններից, որոնք անմիջականորեն շոշափում են ամերիկյան «ակտիվները» Մերձավոր Արևելքում: «Ռուսաստանը լիակատար իրավունք ունի աջակցելու Ասադին, եթե ցանկանում է: Բայց եթե կրկնվի այն, ինչը հենց նոր տեղի ունեցավ, ԱՄՆ-ը պետք է պատասխան միջոցներ կիրառի»,- գրում է Բժեզինսկին: Պատասխան միջոցը, նրա կարծիքով, կարող է դառնալ Սիրիայում ՌԴ-ի ռազմաօդային և ռազմածովային ուժերի «զինաթափումը»: Նրանց Բժեզինսկին խոցելի է համարում Ռուսաստանից աշխարհագրական մեկուսացման պատճառով: Բայց լավագույն ելքը, նրա խոսքով, Ռուսաստանին համոզելն է՝ գործել ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի կարգավորվի խնդիրը, որի կարևորությունը չի սահմանափակվում միայն մեկ պետության շահերով:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ