Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կրեմլը բացառել է ռուսական ինքնաթիռի միջադեպի ազդեցությունը «Թուրքական հոսքի» վրա

Կրեմլը բացառել է ռուսական ինքնաթիռի միջադեպի ազդեցությունը «Թուրքական հոսքի» վրա
07.10.2015 | 11:17

Ռուսաստանը Թուրքիային է ներկայացրել սպառիչ բացատրություն՝ Թուրքիայի օդային տարածքում հայտնված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ՝ հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հույս է հայտնել, որ միջադեպը որևէ կերպ չի ազդի «Թուրքական հոսքի» վրա: «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, բազմաձևաչափ են, առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցությունը շատ ամուր է»՝ արձանագրել է Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ