Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում

ԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում
08.10.2015 | 16:30

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական համագործակցություն չի կնքի Ռուսաստանի հետ Սիրիայում, որովհետև ռուսական ռազմավարությունը, ըստ նրա, «ողբերգականորեն թերի» է՝ Սիրիայի տարածքում ռուսական օդային հարձակումներն ուղղված չեն «Իսլամական պետության» դեմ: Ի պատասխան, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտարարել են՝ ամերիկյան օդային հարձակումների թիրախում ևս «միշտ չէ, որ ահաբեկիչներն են»: Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ ԱՄՆ-ը պատճառներ է փնտրում միջազգային ահաբեկչության դեմ համագործակցությունը մերժելու համար:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ