Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից

ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից
08.10.2015 | 20:41

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից։ Նա հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերը ներկա 20 հազարից 40 հազար զինծառայողի հասցնելու գաղափարին։ «Սա հստակ ուղերձ է ՆԱՏՕ-ի տարածքի բնակիչներին, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի ձեզ, ՆԱՏՕ-ն պատրաստ է»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա արձանագրել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը մտահոգություն է առաջացնում և ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժեր տեղակայել Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու համար։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ