Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վենտիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հանրաքվեն կլինի ազատ և արդար

Վենտիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հանրաքվեն կլինի ազատ և արդար
08.10.2015 | 20:45

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, որ Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին մասնակցելու: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի անդամներին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել և բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:
Ջիանի Բուքիքիոն ևս բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովի, որպես չեզոք, անկողմնակալ, ոչ քաղաքական մարմնի, միակ խնդիրն իրական ժողովրդավարության ապահովումն է: Նա նաև հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, և դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ