Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը սլացիկ հեռանում է Ռուսաստանից

Բելառուսը սլացիկ հեռանում է Ռուսաստանից
10.10.2015 | 13:29

Հոկտեմբերի 12-ին Եվրամիությունը կարող է չորս ամսով չեղյալ հայտարարել Բելառուսի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը: Որոշումը կընդունվի Բելառուսում հոկտեմբերի 11-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքներով: «Եվրամիությունը պետք է պատասխանի քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- բացատրել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Եվրամիությունում կարծում են, որ «Եվրոպայի վերջին բռնակալը» և Մոսկվայի հավատարիմ համախոհը հետզհետե շրջվում է դեպի Եվրամիություն: 2000-ականների կեսերից սահմանված պատժամիջոցները վերաբերում են Լուկաշենկոյին և Բելառուսի 140 քաղաքացիների: Նրանց մեծամասնությունը առնչություն ունի Մինսկում նախորդ նախագահական ընտրությունների շրջանում ընդդիմադիր հանրահավաքները ցրելու հետ: Պատժամիջոցների չեղարկման դեպքում նրանք կարող են իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում և ճամփորդել Եվրոպայում: Պատժամիջոցների ենթարկված 25 բելառուսական ընկերություններ էլ հնարավորություն կունենան ֆինանսական օգնություն ստանալ Եվրոպական ներդրումային բանկից. սա նշանակում է, որ Ռուսաստանը կդադարի լինել Բելառուսի համար միակ խոշոր ներդրողը: Պատժամիջոցները կարող են կրկին գործել, եթե Եվրամիությունը Բելառուսում մարդու իրավունքների նոր խախտումներ հայտնաբերի:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ