Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելին չտվին, Պուտինին չտվին, Թունիսին տվին

Մերկելին չտվին, Պուտինին չտվին, Թունիսին տվին
10.10.2015 | 13:30

2015-ի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Թունիսի Ազգային երկխոսության քառյակը՝ հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեն: «Թունիսում 2010-2011 թվականների Արաբական գարնանից հետո, Քառյակը ճանապարհ հարթեց քաղաքացիների միջև խաղաղ երկխոսության համար»,- ասել է կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն և շարունակել, որ մրցանակը Քառյակին շնորհվել է «2011 թվականի Ժասմինների հեղափոխությունից հետո Թունիսում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում վճռական նպաստ ունենալու համար»: Ազգային երկխոսության քառյակն ընդգրկում է Թունիսի աշխատանքային ընդհանուր միությունը, Արդյունաբերության, առևտրի և արհեստների թունիսյան միությունը, Մարդու իրավունքների թունիսյան լիգան և Փաստաբանների թունիսյան ուխտը:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ