Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Որ դեպքում Մեծ Բրիտանիան կհրաժարվի ԵՄ-ից դուրս գալուց

Որ դեպքում Մեծ Բրիտանիան կհրաժարվի ԵՄ-ից դուրս գալուց
11.10.2015 | 13:14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջներ է առաջադրել ԵՄ-ին՝ դաշինքում ՄԲ անդամակցությունը պահպանելու համար՝ տեղեկացնում է The Telegraph-ը: Քեմերոնի ծրագիրը ներառում է չորս պահանջ: Առաջին՝ Բրյուսելը չպետք է «հստակ հայտարարի» «եվրոպական գերտերության» ստեղծմանը Մեծ Բրիտանիային չներգրավելու իր մտադրության մասին: Երկրորդ՝ ԵՄ-ն պիտի հայտարարի, որ եվրոն պաշտոնապես չի համարվում եվրոպական միակ փոխարժույթը, Լոնդոնն ուզում է պահպանել ֆունտ սթեռլինգը: Երրորդ կետը նախատեսում է ազգային խորհրդարաններին իրավունք տալ մերժելու ԵՄ-ի օրենքների փոփոխությանն ուղղված Բրյուսելի ցուցումները: Չորրորդ կետը ենթադրում է ԵՄ-ի կառուցվածքային փոփոխություն, որպեսզի ԵՄ-ի անդամ այն երկրները, որոնք չեն մտնում եվրագոտու մեջ, պաշտպանված լինեն մնացած 19 երկրների գերիշխանությունից:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ