Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի մերձավոր գործընկերը

Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի մերձավոր գործընկերը
13.10.2015 | 12:35

Հոկտեմբերի 10-ին Անկարայի ահաբեկչությունները վկայում են ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը միավորելու անհրաժեշտությունը ` հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Նա ընդգծել է, որ չնայած տարաձայնություններին՝ Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի մերձավոր գործընկերը։ Իվանովն այդ հայտարարությունն արել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը, ուր գնացել էր Անկարայի ահաբեկչության կապակցությամբ իր ցավակցությունները հայտնելու. «Թուրքիան մեր լավ հարևանն ու գործընկերն է, մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք։ Մենք երբեմն տարակարծություններ ենք ունենում միջազգային հարաբերություններում, սակայն քննարկում ենք բաց և ազնիվ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը»։

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ