Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ունի հավանական մահապարտ ահաբեկիչների ցանկը

Թուրքիան ունի հավանական մահապարտ ահաբեկիչների ցանկը
13.10.2015 | 13:21

Թուրքիան ունի անգամ հավանական մահապարտ ահաբեկիչների ցուցակը՝ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Անդրադառնալով Անկարայի ահաբեկչության կազմակերպիչներին՝ Դավութօղլուն ասել է. «Արդեն պարզվել է, թե երկու ահաբեկիչներն ինչպես են եկել այդ հրապարակ, ռումբն ինչպես են տեղափոխել։ Նրանցից մեկի ինքնությունը բացահայտելուն շատ մոտ ենք: Եվ դա ահաբեկչական խմբավորման է մատնացույց անում»։ Թուրքիայի վարչապետը նշել է, որ հետախուզությանը հայտնի են դարձել հավանական մահապարտ ահաբեկիչների անունները: «Նրանց հետևում ենք, սակայն եթե մինչև գործողության իրականացումն ինչ-որ քայլ ենք ձեռնարկում, բողոքի ենք հանդիպում։ Իրավական պետությունում ժողովրդավարական սահմանափակումներ կան։ Չենք կարող ինչ-որ մեկին առանց պատճառի բռնել»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացրել էր երկրում ահաբեկչությունների սպառնալիքների մասին։ Հետախուզության տվյալներով՝ ևս 20 մահապարտ ահաբեկիչներ պատրաստվում են Թուրքիայի տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնել։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ