Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իվետա Մուկուչյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին

Իվետա Մուկուչյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին
14.10.2015 | 10:36

Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նրա գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, որ ընտրվել է ինձ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ են տալիս: Հուսով եմ՝ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ