Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Հայերեն գրությունները մեզ ու Ադրբեջանում ապրող մեր եղբայրներին խանգարում են»

«Հայերեն գրությունները մեզ ու Ադրբեջանում ապրող մեր եղբայրներին խանգարում են»
14.10.2015 | 18:15

Իգդիր նահանգի Թուզլուջայի քաղաքապետարանի կողմից քաղաքի մուտքին ու ելքին հայերեն, քրդերեն, թուրքերեն գրություններ են փակցվել, որով քաղաք այցելողներին «բարի գալուստ» են ասում կամ հրաժեշտ տալիս։
Այդ գրությունները արժանացել են որոշ քաղաքացիների բացասական արձագանքին։ Ադրբեջանական միություններն ու կառույցները ստորագրահավաք են սկսել հայերեն գրությունը հեռացնելու պահանջով, գրում է haberler.com-ը։
«Հայերեն գրությունները մեզ ու Ադրբեջանում ապրող մեր եղբայրներին խանգարում են։ Հայերը պատմության ընթացքում միշտ թուրքերի հետ թշնամություն են արել»,- ասել է ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը։ Ավելի ուշ լուսանկարներ են հրապարակվել, որոնցում հայերեն գրությունը հանված է:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ