Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը
14.10.2015 | 18:16

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի կարող ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակությունը, որը պատրաստվում էր քննարկել ահաբեկչության դեմ պայքարի համակարգման հարցը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեզ պատասխանել են, որ պատվիրակություն ուղարկել Մոսկվա չի ստացվում և Վաշինգտոնում ռուսական պատվիրակությանն ընդունել նույնպես չի ստացվում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում: Նրա խոսքով՝ առաջարկն արվել է դեռևս սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որի աշխատանքին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջն «Իսլամական պետության» դիրքերին նախատեսվող հարվածների մասին, հավելել է Լավրովը։
«Դրանից ստացվեց այն, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնեցնել ճգնաժամային տարածաշրջանի օդային տարածքում չկանխամտածված դեպքեր թույլ չտալու համար միջոցներն ու այդ միջոցները համաձայնեցնելը»,- նշել է նախարարը։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ