ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է

Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է
15.10.2015 | 10:04

Իհարկե, Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով միջադեպին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշտամբել էր նրան, որ Ռուսաստանում 3 միլիոնից քիչ հայ է ապրում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում իրոք ապրում է 3 մլն հայ։ «Բայց մենք 85 մարզերում ունենք մեր մասնաճյուղերը, և մենք գիտենք, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Հայերը գրում են, որ Ռուսաստանը ցանկանում է մեր երկիրը վերածել գաղութի։ Ես կարդում ու ծիծաղում եմ դրա վրա։ Ռուսաստանը մեր կայուն գործընկերն է, նա այստեղ ռազմաբազա ունի։ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք այլ երկրների հետ։ Ռուսաստանը նման խնդիր չունի։ Մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Մեր երկիրը պետք է ողջ տարածաշրջանում և աշխարհում օրինակ ծառայի։ Մենք ունենք այդ պոտենցիալը»,- ասել է Արա Աբրահամյանը։
Անդրադառնալով Պուտինի հետ իր անձնական հարաբերություններին՝ Արա Աբրահամյանը նշեց. «Նա հանձնարարություններ է տալիս, ես կատարում եմ։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Նա նախագահ է, ես՝ քաղաքացի։ Երբ Ռուսաստանում եմ գործում, ես ստանում եմ նրա «դաբրո»-ն, բայց երբ ես Ռուսաստանի սահմաններից դուրս եմ, ի՞նչ «դաբրո»։ Իմ «դաբրոն» տալիս է ժողովուրդը»։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ