Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն անբավարար է

Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն անբավարար է
15.10.2015 | 20:10

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միության միակ երկիր, որը կարող է իրանական ապրանքների՝ ԵԱՏՄ արտահանման լավ հարթակ դառնալ՝ հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին՝ հավելելով, որ դա իրանցի գործարարների համար հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ արտահանվելիք ապրանքների մի մասն արտադրել Իրանում, իսկ մյուսը՝ Հայաստանում: Հայաստանը և Իրանը, նրա խոսքով, պատմական անցյալ ունեն և քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ։ «Իրանի հայերը իրանցի ժողովրդի հետ միասին ձգտում են Իրանի առաջընթացին։ Միաժամանակ նրանք երկու ժողովրդի միջև կապող օղակ են։ Հարաբերությունները զարգանում են։ Այժմ քաղաքական համագործակցությունը բարձրագույն մակարդակում է, դրա զարգացման ոչ մի խոչընդոտ չկա։ Սակայն չեմ կարող գոհունակություն հայտնել առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք պիտի լուծենք այդ խնդիրը»,- ընդգծել է Էսհաղ Ջհանգիրին։ Հիշատակելով «Հյուսիս-Հարավ» միջանցքի և Իրան-Հայաստան երկաթուղու մասին, Իրանի փոխնախագահն ընդգծել է, որ այդ նախագծերը կարող են շրջադարձային նշանակություն ունենալ և Իրանը պատրաստ է իրականացնել դրանք։
Անդրադառնալով Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերություններին, Ջհանգիրին նշել է, որ այդ ուղղությամբ կարևոր է համագործակցության հուշագրերի ստորագրումը, որոնց թվում է նաև արտոնյալ գների մասին պայմանագիրը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է այդ հարցի լուծման հանձնաժողով ստեղծել։

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ