Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը անընդունելի է

Այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը անընդունելի է
16.10.2015 | 11:56

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Աստանայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Նրանք քննարկել և հավանություն են տվել ԱՊՀ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի: Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում՝ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է ՄԱԿ-ի ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմությունը։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ