Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շվեյցարիան 6 ամսում կտեղեկացնի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր կատարելիք քայլերի մասին

Շվեյցարիան 6 ամսում կտեղեկացնի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր կատարելիք քայլերի մասին
16.10.2015 | 12:00

Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտը հայտարարել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճռի վերաբերյալ. «Մեծ պալատի այս վճիռը հաստատում է այն կարևորությունը, որ Եվրոպական դատարանը տալիս է խոսքի ազատությանը: Առայժմ շատ վաղ է կանխատեսել այս վճռի իրավական հետևանքները: Անհրաժեշտ է վճռի համակողմանի և համապարփակ վերլուծություն, մինչև պարզվի, թե դրա կատարումը Շվեյցարիայից կպահանջի՞ օրենքի ավելի զուսպ կիրառում: Առավելագույնը 6 ամսում Շվեյցարիան կտեղեկացնի Եվրոպայի խորհրդին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել: Զեկույցը կներկայացնի այն գործողությունները, որոնք Շվեյցարիան իրականացրել է կոնկրետ այս գործով ոտնահարված իրավունքները վերականգնելու, նման խախտումները հետագայում կանխելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ