Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ կսկսի

ԵԱՏՄ-ն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ կսկսի
17.10.2015 | 12:20

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշվել է Իսրայելի հետ սկսել բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Ղազախստանում տեղի ունեցած նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են միության առավել արդիական խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երրորդ երկրների, միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարգը սահմանող մի շարք փաստաթղթեր: Նրանք հաստատել են «2015-2016 թթ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» և «ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:
Միության պետությունների ղեկավարները հաստատել են ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցով: Կողմերը հաստատել են նաև ԵԱՏՄ մարմիններում արտաքին աուդիտի դրույթները:
Կողմերը քննարկել են կադրային և ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ դատարանի գտնվելու պայմանների և Ղրղզստանի Հանրապետությունից դատավորների պաշտոններում նշանակումների հարցը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ-ում նոր անդամների ընդունման և անդամակցության դադարեցման կարգը:
Նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը: Սահմանված կարգով այդ պաշտոնը 2016 թ. փետրվարի 1-ից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ