ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը չի ծրագրում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայի հարցով բարձր մակարդակով հանդիպում։ ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ տեղյակ են Սիրիայի հարցով հանդիպման վերաբերյալ պետքարտուղարության առաջարկի մասին, և այժմ հարցը քննարկվում է։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, թե մտադիր է Սիրիայի հարցի կարգավորումը քննարկել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարի հետ։ «Ես պայմանավորվածություններ կփնտրեմ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարների հետ»,- ասել էր պետքարտուղարը։