Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը ասել է, թե մտադիր է հանրաքվե անցկացնել ու միանալ Ռուսաստանին: Նա ընդգծել է, թե «Ռուսաստանի հետ վերամիավորումը հարավօս ժողովրդի դարավոր երազանքն է, ինչին 2 դար խոչընդոտել է վրացական շովինիզմն ու ֆաշիզմը»: Հարավային Օսիան հանրապետություն էր հռչակվել 2008-ին ռուս - վրացական օգոստոսյան պատերազմից հետո: