ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը «հոգեկան հիվանդ» է անվանել Թուրքիայի նախագահին: «Գազետա»-ի փոխանցմամբ` դեսպան Հադադը նման բնորոշում է տվել իր հարցազրույցում: Սիրիայի դեսպանն ասել է, որ Եվրոպայում սիրիացի փախստականների խնդիրը ստեղծել է հենց Էրդողանը: Ըստ նրա` այս կերպ Էրդողանը ճնշում է բանեցնում ԵՄ-ի վրա: Հադադը ասել է նաև, որ Էրդողանը Օսմանյան կայսրությունը վերածնելու «հիվանդագին նկրտումներ» ունի և դարձել է տարածաշրջանի բոլոր պետությունների թշնամին: