Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լոնդոնը Պեկինի հետ 50 մլրդ դոլարի պայմանագրեր կկնքի

Լոնդոնը Պեկինի հետ 50 մլրդ դոլարի պայմանագրեր կկնքի
21.10.2015 | 12:04

Լոնդոնը ծրագրում է Չինաստանի հետ մոտ 50 մլրդ դոլարի պայմանագրեր կնքել Մեծ Բրիտանիա Չինաստանի նախագահ Սի Ձինպինի այցի ընթացքում՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով՝ Չինաստանի հետ գործարքները կօգնեն Բրիտանիայում մոտ 4 000 նոր աշխատատեղ ստեղծելու: Չինական արդյունաբերական 2 խոշոր խմբեր կմասնակցեն Անգլիայի հարավ-արևմուտքում «Հինքլի-Փոյնթ» ԱԷԿ-ի, նաև Սաֆֆոլք և Էսսեքս կոմսություններում 2 ատոմակայանների կառուցման նախագծին:
Մանչեսթեր այցի ժամանակ սպասվում է Անգլիայի հյուսիսի էներգացանցերի նախագծում Չինաստանի ներդրումների վերաբերյալ պայմանագրերի ստորագրում:
Բացի էներգետիկայից՝ գործարքները կվերաբերեն տեխնոլոգիաներին, առողջապահությանը, մանրածախ առևտրին, կրթությանը, օդատիեզերական ոլորտին և արժութային առևտրին. Լոնդոնն ուզում է կենտրոնական համաշխարհային հարթակ դառնալ յուանով առևտրի համար: Սի Ձինպինի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա կտևի մինչև ուրբաթ:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ