Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
22.10.2015 | 17:09

ԱՄՆ-ում գործող Հանրային հարցերի հրեական խորհուրդը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորեն խուսանավելուց հետո՝ հայտնում է asbarez.com-ը։ Հրեական խորհուրդն իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի խոսնակը չորեքշաբթի օրը հաստատել է, որ բանաձևը խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին փաստն է։ Շատ հրեական կազմակերպություններ մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակցին՝ Թուրքիային «չնեղացնելու» համար: Գլխավոր իսրայելամետ խմբերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգով են զբաղվել։ 2009-ից Գազայի պատերազմում պաղեստինյան «Համաս» շարժման դեմ Իսրայելի պատերազմից ի վեր Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացման հետևանքով իսրայելամետ խմբերը դադարել են Թուրքիայի օգտին լոբբինգ իրականացնել։ Քանի որ կոտորածները «ցեղասպանություն» անվանելը Թուրքիայի և այլ պետությունների հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել, մինչև հիմա իսրայելամետ խմբերը փորձել են ակտիվ չաջակցել ճանաչմանը: Հայտարարությունում կոչ է արվում հրեական համայնքին սերտորեն աջակցել ամերիկահայ խմբերին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ