Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերին Բեռլինում բանակցել է Նեթանյահուի հետ

Քերին Բեռլինում բանակցել է Նեթանյահուի հետ
23.10.2015 | 11:07

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Բեռլինում բանակցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նախօրեին նա հույս էր հայտնել, որ կհաջողվի թուլացնել լարվածությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Պետքարտուղարը հոկտեմբերի 24-ին Հորդանանում հանդիպելու է նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ՝ փորձելով հստակեցնել սրբավայրերի կարգավիճակի հարցը: Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը դարձել է վերջին օրերի իսրայելա-պաղեստինյան ընդհարումների պատճառ․ իսրայելցի պատգամավորների և կրոնական գործիչների հաճախակի դարձած այցերը մզկիթ պաղեստինցիների անհանգստությունն են առաջացրել սրբավայրի կարգավիճակի հնարավոր փոփոխության առումով:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ