Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայում ավտովթարի հետևանքով 42 մարդ է զոհվել

Ֆրանսիայում ավտովթարի հետևանքով 42 մարդ է զոհվել
24.10.2015 | 01:21

Առնվազն 42 մարդ է զոհվել այսօր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյից ոչ հեռու գտնվող Փյուիսեգեն ավանի մերձակայքում ավտովթարի հետևանքով: Հիմնականում տարեցների փոխադրող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ ևս մի քանի մարդ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել մեքենաների բախման և հաջորդած հրդեհի հետևանքով: «Սա վիթխարի ողբերգություն է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ խոստանալով, որ տեղի ունեցածի հանգամանքները կքննվեն: Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ հասնելով վթարի վայր՝ հրշեջները հանդիպել են հսկայական բոցի, և զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նա խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և ոգու արիություն:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ