Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են կոորդինացնել Սիրիայի երկնքում ռազմաօդային ուժերի գործողությունները

ՌԴ և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են կոորդինացնել Սիրիայի երկնքում ռազմաօդային ուժերի գործողությունները
24.10.2015 | 01:23

ՌԴ և Հորդանանի զինվորականները համակարգելու են գործողությունները Ամանում աշխատանքային մեխանիզմի միջոցով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդանանցի գործընկեր Նասեր Ջոդի հետ հանդիպման արդյունքներով: «Քաղաքական գործընթացի հետ միաժամանակ մենք համոզված ենք ԻՊ-ի և Սիրիայում գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ջանքերը կտրուկ ուժեղացնելու անհրաժեշտության մեջ,- ասել է Լավրովը,- որպես այդ խնդիրը լուծելու մեջ ներդրում Ռուսաստանի և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են համակարգել իրենց գործղությունները»: «Կարծում ենք, որ հակաահաբեկչական պայքարին մասնակցող այլ պետությունները ևս կարող են միանալ այդ մեխանիզմին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ