Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ես դժվարանում եմ ներողություն խնդրել Սադամ Հուսեյնի համար»

«Ես դժվարանում եմ ներողություն խնդրել Սադամ Հուսեյնի համար»
26.10.2015 | 10:18

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն ընդունել է, որ 2003-ին ԱՄՆ-ի ու դաշնակիցների Իրաք ներխուժումը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ի հայտ գալու հիմնական պատճառներից մեկն էր: CNN-ին տված հարցազրույցում հոկտեմբերի 25-ին նրան խնդրեցին մեկնաբանել տեսակետը, որ Իրաք ներխուժելը նպաստեց և ամրապնդեց ԻՊ-ի դիրքերը: «Ես կարծում եմ՝ ճշմարտության մաս կա: Իհարկե, չի կարելի ասել, որ նրանք, ովքեր 2003-ին պաշտոնանկեցին Սադամ Հուսեյնին, պատասխանատու չեն իրավիճակի համար 2015-ին»՝ պատասխանել է նախկին վարչապետը: Նա ներողություն է խնդրել հետախուզության և ներխուժման ծրագրի բացթողումների ու հետևանքների համար: «Բայց ես դժվարանում եմ ներողություն խնդրել Սադամ Հուսեյնի պաշտոնանկության համար»՝ հավելել է Թոնի Բլերը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ