Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ն ԵՄ-ին առաջարկել է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ սկսել

ԵԱՏՄ-ն ԵՄ-ին առաջարկել է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ սկսել
27.10.2015 | 11:21

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը Եվրամիության ղեկավարներին առաջարկել է սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ: Պաշտոնական նամակը փոխանցվել է ԵՄ հանձնաժողովին՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` ԵՄ-ին պաշտոնական առաջարկ ուղարկելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Միության վարչապետների հանդիպման ժամանակ, իսկ նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսերին: «Մենք պետք է վերադառնանք ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարին և առաջարկում ենք սկսել բանակցությունները»,-ասել է Վալովայան` նշելով, որ նամակը դեռևս արտահայտում է ԵԱՏՄ հանձնաժողովի կարծիքը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ