Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ դիտորդները հոկտեմբերի 30-ին կժամանեն Ադրբեջան

ԵԽԽՎ դիտորդները հոկտեմբերի 30-ին կժամանեն Ադրբեջան
27.10.2015 | 11:22

ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողները նոյեմբերի 1-ին կհետևեն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին և Ավգուստին Կոնդեն, ԵԽԽՎ հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հաշվետվության զեկուցող Պեդրո Ագրամունտը կժամանեն Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար։ Նրանք բոլորը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում են, որը բաղկացած է 30 մարդուց։ Դիտորդական առաքելության այցը Ադրբեջան կսկսվի հոկտեմբերի 30-ին։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ