Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Քամփ Արմենը» հանձնվեց տիրոջը

«Քամփ Արմենը» հանձնվեց տիրոջը
28.10.2015 | 12:44

Ստամբուլի հայ համայնքից թուրքական իշխանությունների կողմից խլված «Քամփ Արմեն» մանկատան սեփականության վկայականը հանձնվել է Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն։ «Ակոս»-ը գրում է՝ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտարարել է, թե մանկատան շենքի սեփականության վկայականի վերադարձի աշխատանքներն ավարտված են և շենքն այժմ եկեղեցուն է պատկանում։
«Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Նա որոշել էր քանդել մանկատունը և էլիտար տներ կառուցել։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ