Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ

Ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ
29.10.2015 | 11:58

Աշխարհում և ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նովո-Օգարյովոյում ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին։ «Արդյունավետ պայքարել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ միայնակ այսօր ոչ ոք չի կարող»,- ասել է Պուտինը։ «Աշխարհում սպառնալիքները ոչ թե նվազում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է խորանում, և ավանդական վտանգներին նորերն են ավելանում»,- նշել է ՌԴ նախագահը՝ հատկապես ընդգծելով իրավիճակը Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում։
«Առանց ձեր ծառայությունների արդյունավետ աշխատանքի մեր պետությունները զարգանալ չեն կարող»,- ասել է Պուտինը՝ կարևորելով նման հանդիպումներն ու ծառայությունների աշխատանքների համակարգումը։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՊՀ-ի բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ ՈՒկրաինայի։

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ