Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպայում պատեր չպետք է լինեն

Եվրոպայում պատեր չպետք է լինեն
29.10.2015 | 14:23

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հեռախոսազրույցում եկել են եզրակացության, որ եվրոպական երկրների միջև սահմաններին չպետք է պատեր կառուցվեն՝ հաղորդում է Antena 3-ը: Համաձայնության գալով, որ Եվրոպայում պատեր չպետք է լինեն, Յունկերն ու Ֆայմանն ընդգծել են, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ընդունված որոշումները, որոնք վերաբերում են փախստականների հոսքին, միայն դա կարող է օգնել տարածաշրջանում հումանիտար աղետից: Քաղաքական գործիչները պատրաստ են այս խնդրով համագործակցել ցանկացած պահի:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ