Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Նոր Հայաստանի» հանրահավաքը Գյումրիում

«Նոր Հայաստանի» հանրահավաքը Գյումրիում
01.11.2015 | 20:30

Գյումրիում այսօր հանրահավաք անցկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Հանրահավաքի բանախոսները կոչ էին անում մասնակցել դեկտեմբերի 1-ին իրենց հրավիրած հանրահավաքին Երևանում և քաղաքացիական անհնազանդության ակցիաներով տապալել դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն: «Նոր Հայաստան» փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ չնայած մարտավարական տարաձայնություններին՝ ընդդիմությանը կհաջողվի համախմբվել և հասնել իշխանափոխության. «Ես համոզված եմ՝ մինչև դեկտեմբերի 1-ը իսկական ընդդիմադիր գործիչները և ուժերը անպայման համախմբվելու են»:
Հանրահավաքին մասնակցում էր նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, ի տարբերություն «Նոր Հայաստան» ճակատի բանախոսների, քաղաքացիներին կոչ արեց անպայման գնալ ընտրատեղամասեր:
«Կոչ եմ անում անպայման գնալ և օգտագործել քաղաքացուն տրված քվեի իրավունքը», - նշեց նա:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ