Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. Էրդողանի կուսակցությունը հաղթում է

Թուրքիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. Էրդողանի կուսակցությունը հաղթում է
01.11.2015 | 20:32

Թուրքիայում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԿԸՀ-ն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը: Ինչպես գրում է The Guardian-ը` արդյունքները կստացվեն 2-3 ժամվա ընթացքում: Դիտորդները հետևում են ձայների հաշվարկին: Ըստ Թուրքիայի պետական լրատվամիջոցների` նախնական արդյունքները հուշում են նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին: Նախնական հաշվարկի համաձայն` իշխող կուսակցությունը հավաքել է 56 տոկոս ձայն` քվեաթերթիկների 22 տոկոսի հաշվարկման պարագայում: TRT ազգային հեռուստաընկերության տվյալներով` ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 86 տոկոս:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ