Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ
02.11.2015 | 22:53

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաձգձգված կոնֆլիկտն է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ավելացնելով, որ ԼՂ հակամարտությունը 30 տարի է, ինչ չի լուծվում:
«Իհարկե, կողմերից ոչ մեկին այս հակամարտությունը լավ ոչինչ չի տալիս՝ ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ հումանիտար տեսանկյունից: Ավելին՝ ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասում լարվածության մշտական օջախ է»,- ասաց Մատվիենկոն: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է՝ ՌԴ-ն կիրառում է բոլոր ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Ցավոք, կոնֆլիկտը ձգձգվեց, բայց մենք վստահ ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, միայն դիվանագիտական խողովակներով՝ առանց ուժի կիրառման»,- ընդգծեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման լուծմանը միտված, որ բխում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլև տարածաշրջանի շահերից:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ