Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաակաշվիլին պետական հեղաշրջում էր ծրագրում

Սաակաշվիլին պետական հեղաշրջում էր ծրագրում
03.11.2015 | 12:40

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տալլինում հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում էր հեղաշրջում կազմակերպել Վրաստանում: «Միխեիլ Սաակաշվիլին մտադիր էր հեղաշրջում կազմակերպել Վրաստանում, և կան ապացույցներ, ձայնագրություները հրապարակվել են ուկրաինական կայքում»,- նշել է վարչապետը: Ղարիբաշվիլու խոսքով` երկրի բնակչության մեծամասնությունը, եթե նրանց հարցնեն, կպատասխանեն, որ Սաակաշվիլին տեղ չունի քաղաքականությունում: «Եթե ինձ հարցնեն, նրա տեղը բանտում է»,- հայտարարել է վրացի վարչապետը։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ