Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի ընտրությունները հակաժողովրդավարական են

Ադրբեջանի ընտրությունները հակաժողովրդավարական են
03.11.2015 | 12:42

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն Ադրբեջանում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները հակաժողովրդավարական է անվանել: Twitter-ի իր էջում Շուլցը նշել է, որ ընտրությունները չեն համապատասխանել վստահելի չափորոշիչներին։ «Ադրբեջանում ժողովրդավարությունը, ազատությունն ու բազմակարծությունը ոտնահարվում են»,- նշել է նա: Ադրբեջանի ընդդիմադիր և դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, և որ իրենք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Առանձին հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը և Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը: Նրանք բոլորը երկրի իշխանություններից պահանջել են նոր ընտրություններ:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ