Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը վախենում է հակամարտություններից

Մերկելը վախենում է հակամարտություններից
03.11.2015 | 18:40

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է միգրացիոն ճգնաժամի պատճառով սահմանների փակման դեպքում զինված բախումների հնարավորության մասին: Նոյեմբերի 2-ին Դարմշտադտում ելույթում նա հիշեցրել է իրավիճակը, որը ստեղծվել է Բալկանների արևմուտքում, երբ Հունգարիան փակել է Սերբիայի հետ սահմանը: Մերկելը չէր ցանկանա խտացնել գույները, բայց իրավիճակը կարող է ավելի արագ զարգանալ, քան թվում է: Նա նշել է, որ սահմանների փակման դեպքում փախստականները կփորձեն այլ ճանապարհով հասնել Գերմանիա: Գերմանիայի առաջադրանքը՝ որպես Եվրոպայի խոշորագույն պետության, խնդրի այլ լուծում առաջարկելն է: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ ճգնաժամից ելք կգտնվի: Մերկելը կողմ է սահմանին տարանցիկ գոտիների ստեղծմանը, որի մասին նախօրեին քրիստոնեա-դեմոկրատական միությունը և քրիստոնեա-սոցիալական միությունը պայմանավորվել են: Մերկելը նորից նշել է, որ Գերմանիան կօգնի բոլորին, ովքեր պատերազմից են փախչում, բայց անհրաժեշտ է օպերատիվ ուղարկել անվտանգ երկրներից ժամանողներին: Հենց դրա համար էլ, նրա խոսքով, պետք են անցումային գոտիները:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ