Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկել

ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկել
04.11.2015 | 14:22

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա ՈՒիլյամ Լահուն Երևանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում խաղաղապահներ տեղակայելու համար: Երևանում նոյեմբերի 2-ից մեկնարկել է ՆԱՏՕ-ի ամենամյա շաբաթը, և Լահուն Երևանում է մասնակցելու միջոցառումներին: Լրագրողներին նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների հարց չի էլ քննարկվել:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ