Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ավտովթարի զոհերի համար աղոթք Մայր Աթոռում

Ավտովթարի զոհերի համար աղոթք Մայր Աթոռում
04.11.2015 | 21:43

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքը սկսած Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք է բարձրացվել առ Աստված Ռուսաստանի Տուլայի շրջանում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ